RSS

Tag Archives: Ի՞նչ պատրաստել այսօր

Կաղամբով եւ գազարով աղցան

kaxambov axcanԱյսօր` Մեծ Պահքի 5-րդ օրը, առաջարկում եմ պատրաստել հեշտ, միեւնույն ժամանակ սննդարար` կաղամբով եւ գազարով աղցանը:

Դրա համար մեզ անհրաժեշտ է.

  • 0,5 կգ կաղամբ
  • 2 հատ գազար
  • 2-3 ճ/գ ձեթ
  • աղ
  • սեւ պղպեղ
  • 1 գլուխ սոխ կամ կանաչ սոխ (ըստ ցանկության)
  • կանաչի

Սկզբում պետք է միջին չափսի քերիչով քերել գազարը, այնուհետեւ կտրատել կաղամբը, խառնել, լցնել ձեթը, համեմել աղով, պղպեղով, ավելացնել կտրատած սոխը եւ կանաչին: Մեր աղցանը պատրաստ է: Այն կարող է մատուցվել օրինակ տապակած կարտոֆիլի կամ ցանկացած այլ ուտեստի հետ:

Բարի ախորժակ:

Հ.Գ. Պատրաստելուց եւ ճաշակելուց հետո, չմոռանաք կիսվել տպավորություններով: 😉

 

Tags: , , ,

Շոգեխաշած կաղամբ

շոգեխաշած կաղամբԱյսօր` Մեծ Պահքի 4-րդ օրը, առաջարկում եմ պատրաստենք իմ ամենասիրած կերակրատեսակներից մեկը` շոգեխաշած կաղամբը:

Դրա համար մեզ անհրաժեշտ է.

  • 1 կգ կաղամբ
  • 2 գլուխ սոխ
  • 2 ճ/գ տոմատի մածուկ
  • 1 ճ/գ ալյուր
  • 1 ճ/գ քացախ (խնձորի)
  • 1 թ/բ ջուր
  • ձեթ
  • աղ, կարմիր եւ սեւ պղպեղ

Սկզբում պետք է սոխն ու կաղամբը կտրատել: Այնուհետեւ տապակել սոխը ձեթի մեջ, ավելացնել կտրատած կաղամբը, խառնել: Ավելացնել 1 բաժակ ջուրը եւ շոգեխաշել 25 րոպե, ավելացնել ալյուրով խառնած տոմատի մածուկը, քացախը, համեմել կարմիր եւ սև պղպեղով: Շոգեխաշել եւս 10 րոպե:

Բարի ախորժակ:

Հ.Գ. Եփելուց եւ ճաշակելուց հետո, չմոռանաք կիսվել տպավորություններով: :)

 

Tags: , , ,

Մեծ Պահք. Ի՞նչ պատրաստել այսօր:

բրնձով փլավԵկեք միասին որոշենք, թե ինչ պատրաստել այսօր` Պահքի 3-րդ օրը: Չէ որ նույնիսկ Պահքի ժամանակ կարելի է համեղ կերակուրներ պատրաստել: Առաջարկում եմ այս անգամ պատրաստել Գազարով եւ բրնձով փլավ:

Դրա համար մեզ անհրաժեշտ է.

  • 1-2 հատ գազար
  • 1 բաժակ բրինձ
  • 1 գլուխ սոխ
  • 3-4 գկուխ սխտոր
  • 1 ճ/գ տոմատի մածուկ
  • ձեթ
  • աղ
  • համեմունքներ (շաֆրան, 1 թ/գ քարի, կես թ/գ անիսոն)
  • 2 բաժակ ջուր

Սկզբում պետք է միջին չափսի քերիչով քերել գազարը, կտրատել սոխը, այնուհետեւ տապակել բանջարեղենը ձեթի մեջ: Երբ գազարը մի փոքր կփափկի, գդալի ծայրով շաֆրան ավելացնել, 1 թ. գդալ քարի, կես թ. գդալ անիսոն (ըստ ցանկության): Նոխորոք լավ լվանալ բրինձը, ավելացնել այն տապակվող բանջարեղենի վրա, լավ խառնել, 2 րոպե տապակել եւ վրան լցնել ջուրը (տոմատի մածուկով բացած), ավելացնել աղ եւ եփել մինչեւ որ բրինձը պատրաստ կլինի: Կարող եք ըստ ցանկության ավելացնել նաեւ մի քանի գլուխ սխտոր (առանց մաքրելու, պարզապես լավ լվացեք այն եւ այդպես գցեք եփվող բրնձի մեջ):

Բարի ախորժակ:

Հ.Գ. Եփելուց եւ ճաշակելուց հետո, չմոռանաք կիսվել տպավորություններով: 🙂

 

Tags: , , ,

 
%d bloggers like this: