RSS

Tag Archives: գանգրահեր աղջիկ

Իմ պատմության հերոսուհին

Հոգնած ու, ինչպես միշտ, սոված, բարձրացա երթուղային: Նստեցի նախավերջին շարքի ազատ աթոռին ու սկսեցի մտածել… բա հիմա ո՞վ է լինելու իմ պատմության հերոսը… գուցե կանգառում կանգնած կապուտաչյա այն երիտասարդը, որի պատճառով բաց թողեցի առաջին երթուղայինս` ինքս ինձ համոզելով, թե իբր տեղ չկա ու կանգնելու հավես էլ չկա, թե` կանգառում կողքիս նստած փափլիկ տիկինն ու իր աղջիկը… մտորում էի, որքան հետաքրքիր է ուսումնասիրել տարբեր մարդկանց, նրանց հագ ու կապը, շարժուձեւը…

իմ պատմության հերոսուհինՀանկարծ երթուղայինը կանգ առավ հերթական կանգառում, ու գանգրահեր, բարակիրան մի աղջիկ` քանոնը ձեռքին, բարձրացավ երթուղային … գույնզգույն մեխակների փոքրիկ փունջ ուներ… «երեւի համերգից է գալիս»,- մտածեցի ես… Սիրում եմ քանոն նվագող աղջիկներին… Չեմ սիրում մեխակներ. չնայած իրենց անուշ հոտին, նրանք ինձ միշտ տխուր դեպքեր են հիշեցնում…

– Ներեցեք, ի՞նչ է Ձեր անունը:

– Ի՞նչի:

– Ասեք, կասեմ:

– Անահիտ:

– Ուզում եմ Ձեր մասին պատմություն գրել:

– Ո’չ, պետք չէ….

Նրա փոխարեն ցանկացած ուրիշ մեկը կասեր այո, իսկ նա ասեց ոչ…

Երթուղայինը կանգ առավ, ինչպես միշտ շնորհակալություն հայտնեցի վարորդին ու իջա: Անձրեւ էր մաղում, տարօրինակ տխրություն էր իջել վրաս, ասես ինչո՞ւ ասաց ոչ… բա հիմա ո՞վ պետք է լինի պատմությանս հերոսը …

Անձրեւի կաթիլները կամաց-կամաց անէացրին, սրբեցին տարան իմ գանգրահեր հերոսուհուն…

«Չեմ սիրում մեխակներ,- մտածեցի ես, – նրանք ինձ միշտ տխուր դեպքեր են հիշեցնում…»:

 
Leave a comment

Posted by on July 31, 2014 in Չափածո

 

Tags:

 
%d bloggers like this: