RSS

Category Archives: Օրագիր

Some Important Notes For Travelers.

Are you going to travel? There are some important notes I would like to share with you before your travel. 

  • Be on time! Arrive to the airport minimum 1.5 hour earlier before your flight.
  • Don’t take a lot of clothes!
  • Don’t take a heavy luggage, i.e. pack light!
  • Try to avoid taking the hand-luggage with you.
  • Check-in online (it will save time and sometimes money).
  • Take invoices while buying things in the shops.
  • Take your taxes back in the airport (you need to come earlier to have time for these kind of things).
  • Do not keep all your money in the same place, i.e. keep it in different places.
  • Be attentive in the metros, keep an eye on your belongings.
  • It’s better to keep the money in the bank card than in cash.

Want to know how to pack like a pro?

Watch this video:

Have a nice trip! And don’t forget to take a lot of photos 😉

 
 

Tags: , ,

Նամակ

Կյանքս, քեզ նամակ եմ գրում ու նույնիսկ չգիտեմ, թե ինչպես պիտի այն հասնի քեզ: Ուզում եմ իմանալ` ինչո՞ւ…

Գիտես, որ սիրում եմ քեզ եւ, երեւի, կարիք չկա ասել, թե ինչպես եմ քեզ կարոտել, բայց, ավաղ…

Ս***, մենք պիտի բաժանվենք, եւ դա կլինի իմ կյանքի կատարած որոշումներից, թերեւս, ամենաճիշտը: Հայրս գիտի, որ երկու երեխա ունես եւ կտրականապես դեմ է մեր շփմանը:

Ուշ, սակայն ես էլ հասկացա… Դու չսիրեցիր ինձ նրա համար, որ ես յուրահատուկ էի, երկար ոտքերով, մեծ աչքերով, դու չսիրեցիր ինձ, որ ես նրանից ավելի լավն էի, պարզապես տղամարդկանց մոտ 30-40 տարեկանում 2-րդ անցումային շրջանն է, երբ նրանք սկսում են նայել այն ամենին, ինչ արել են եւ ամեն բան վատ է թվում իրենց արչքին: Խելացի կինը, եթե ցանկանա, կօգնի եւ իր կողքին կպահի իր ամունուն, իսկ հակառակ դեպքում, տղամարդն իր համար կգտնի ինչ-որ մեկին… էլի եմ կրկնում, ոչ թե նրա համար, որ վերջինս առանձնահատուկ կլինի, երիտասարդ, ո’չ, նրա համար, որ նա ուրիշ ձեւ կընդունի այդ տղամարդուն, կհարգի նրա կյանքի փորձը եւ նրա հետ ինքն իրեն ավելի ապահով կզգա:

Մեր դեպքում միայն բաժանումն է, որ կօգնի երկուսիս էլ: Խնդրում եմ, հասկացիր, որ արցունքներն աչքերիս եմ գրում այս տողերը…

Իմ կյանքն ի սկզբանե ճիշտ չի դասավորվել, եւ հիմա ժամանակն է` ասել վերջ եւ ամեն ինչ ճիշտ ուղու վրա կանգնեցնել:

Իմ սեր, քո հետ շատ բաներ եմ սովորել, դու, թերեւս, իմ կյանքի միակ տղամարդն ես եղել, ով ինձ այդքան շատ է ներել… ես չգիտեմ` դա ինչի հետ կապեմ, համենայն դեպս, շնորհակալ եմ:

Եվ հիշիր, Աստծո խոսքում ասվում է . «Մի’ դատեք, որ Աստծուց չդատվեք, մի’ դատապարտեք, եւ չպիտի դատապարտվեք, ներեցե’ք, եւ ներում պիտի գտնեք Աստծուց»: Ուստի քո արածը չի մոռացվի:

Սիրելիս, ախր քեզ էլ դա պետք չէ, եթե պետք լիներ, մինչ օրս որեւէ քայլ կձեռնարկեիր: Lսի’ր ուրեմն, որ կյանքում Աստվածաշունչ չես բացել, բաց արա եւ կարդա Մաթեոս 19-րդ գլուխը կամ Մարկոս 10-րդ գլուխը կամ Ղուկասի 16:18 խոսքը. «…նա, ով սկզբից ստեղծեց, արու եւ էգ արեց նրանց եւ ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի հորը եւ մորը ու պիտի գնա իր կնոջ ետեւից. եւ երկուսը մեկ մարմին պիտի լինեն: Ապա ուրեմն` ոչ թե երկու, այլ մեկ մարմին են: Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»: «Ով իր կնոջն արձակում է, եւ դա պոռնկության պատճառով չէ, եւ ուրիշին է առնում, շնանում է. շնանում է եւ նա, ով արձակվածին է առնում»:

Դա ես չեմ հորինել, դա Աստված է ասում իր Խոսքում, իսկ Խոսքը հին ու նոր չունի, այն չի փոխվում, այն հարատեւ է` երեկ, այսօր, վաղը եւ հավիտյան նույնն է: Աստված իր խոսքը ամեն ինչից վեր դրեց եւ ասեց. «Երկիր եւ երկինք պիտի անցնեն, բայց իմ խոսքերը չպիտի անցնեն»:

Ես վախենում եմ Աստծուց… ներիր… եւ մոռացիր…

ԳԴՀ,

05.07.09թ.

 
Leave a comment

Posted by on October 4, 2012 in Օրագիր

 

Tags: , ,

… չմտածել, այո’, չմտածել, պարզապես ապրել!

Երբեմն մարդիկ ընտրում են մի ճանապարհ, որն ամենեւին էլ իրենց համար չէր նախատեսված, փորձում են իրենց ետ պահել այն բաներից, որոնց տենչում է իրենց մարմինն ու հոգին, փորձում են դնել իրենց կաղապարների մեջ` պարզապես մտածելով, թե դա է ճիշտ… վախենում են անկեղծ լինել ինքներն իրենց հետ, նստել եւ խոսել, բարձրաձայնել այն, ինչը երբեք եւ ոչ մի պարագայում ոչ մեկին չեն ասել եւ չեն էլ ասի… վախենում են լինել դատված, արհամարհված եւ ծաղրված, վախենում են տարբերվել միօրնակ մարդկանցից եւ ապրել իրենց սեփական կյանքն այնպես, ինչպես իրենց սիրտն է թելադրում, այո հենց սիրտը, այլ ոչ թե հասարակության կարծիքը, շատ ու շատ կարծրատիպեր, որոնք իրականում խանգարում են ապրել… թվում է, թե ապրում ես, բայց դա ընդամենն ուրիշ մարդկանց ձեռքերում խամաճիկի կյանք ապրելն է, գրված սցենարով ապրելը… կյանքը սեփական մարմնում սպանելը… իսկ այն մարդիկ, ովքեր ազատ են, ովքեր լսում են իրենց սրտի խենթ ցանկություններն ու իրականացնում դրանք, դատապարտված են լինել մյուսների կողմից դատված, ծաղրված եւ մատնացույց արված… այն մյուսների, ովքեր չեն ապրում եւ չեն թողնում, որ ուրիշներն ապրեն, այն մյուսների, ովքեր իրենք են երազում այդ մարդկանց կյանքով ապրել, սակայն շարունակ դատապարտում են, փնովում, որովհետեւ իրենք չունեն դա…. Ինչո՞ւ ենք սպանում այն ցանկությունները, որ բնակվում են մեր մեջ: Ինչո՞ւ չենք անում այն, ինչ ցանկանում ենք անել, ինչո՞ւ չենք արտահայտում այն, ինչ իրականում զգում ենք… ինչո՞ւ ենք վախենում զգալուց այն, ինչ զգում ենք, ինչո՞ւ է պետք այդ կեղծ սրբությունը… դատապարտելով ուրիշների կյանքը, իրականում երազում ենք ինքներս ապրել նման կյանքով… չմտածել, այո’, չմտածել, պարզապես ապրել…ապրել ինքներս մեզ համար, չնայելով եւ ոչ մեկին, եւ ոչ մեկի արհամարհանքին, դատապարտությանը կամ նախանձին… ինչո՞ւ, մարդիկ….

 

Tags: ,

2011-ին ամենից շատ ընթերցված նյութերի 5-յակը

 
Leave a comment

Posted by on January 5, 2012 in Օրագիր

 

Լուսավոր մարդ…

Այսօր Այդին Մորիկյանի ծնունդն էր…կարոտ եմ զգում, երբ հիշում եմ նրան… անբացատրելի կերպով սիրտս ճմլվում է, կարծես շա՜տ հարազատ, շա՜տ մոտ մարդու կորցրած լինի… կուզենայի այցելել նրա շիրիմին, սակայն, ամոթ է, բայց չգիտեմ, թե որտեղ է…

18.04.2011թ.

 
Leave a comment

Posted by on January 2, 2012 in Օրագիր

 

Tags:

Hello world!

Ահա այսօր ես ունեցա իմ սեփական բլոգը: Հիմա արդեն կարող եմ իմ մտորումները, հարցազրույցները հրապարակել այստեղ:

 
Leave a comment

Posted by on August 11, 2010 in Օրագիր

 
 
%d bloggers like this: