RSS

Category Archives: Սպորտ

Հայաստանի հավաքականն իռլանդացիներին նվեր արեց` ընձեռելով եզրափակչի ուղեգիր շահելու հնարավորություն

Քիչ առաջ Իռլանդիայի Դուբլին Արենա մարզադաշտում ավարտվեց Եվրո 2012-ի ընտրական մրցաշարի վերջին` Հայաստան-Իռլանդիա այդքան սպասված խաղը:

Երկու թիմերն էլ հիանալի խաղ ցույց տվեցին:

42-րդ րոպեին հաշիվը բացեց Վալերի Ալեքսանյանը, սակայն, նա գոլ ուղարկեց սեփական դարպասներ` այդպիսով հաշիվը դարձնելով 1:0` հօգուտ Իռլանդիայի հավաքականի:

Դարպասապահ Արսեն Պետրոսյանի թույլ տված սխալի շնորհիվ` 59-րդ րոպեին Ռիչարդ Դանը կրկնապատկեց հաշիվը` 2:0:

61-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը խփեց  այս մրցաշարում իր վեցերորդ գոլը եւ հաշիվը դարձրեց 2:1:

Մեր տղաները հիանալի խաղ ցույց տվեցին` գրոհների եւ պայքարի տեսանկյունից, սակայն շատ էին սխալները, ինչն էլ, թերեւս հնարավորություն չտվեց մեր թիմին հաղթանակ տանել:

Այսպիսով Իռլանդիայի հավաքականը Եվրո-2012 ընտրական փուլի B խմբում գրավեց երկրորդ տեղը, իսկ Հայաստանի հավաքականը` երրորդը: Դե իսկ առաջին տեղում Ռուսաստանի հավաքականն է, որը նույն օրը զուգահեռ խաղում էր Անդորրայի հետ: Խաղն ավարտվել է 6:0 հաշվով` Ռուսաստանի հավաքականի փայլուն հաղթանակով:

Այսպիսով, Ռուսաստանի հավաքականը 2012 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգիր է նվաճել:

Իսկ Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 8-ից հուլիսի 1-ը` Լեհաստանում եւ Ուկրաինայում:

 
Leave a comment

Posted by on October 12, 2011 in Սպորտ

 

Tags: , , ,

Հայաստանի հավաքականը շարունակում է զարմացնել բոլորին (Վիդեո)

Երեկ` հոկտեմբերի 7-ին, Երեւանում տեղի ունեցավ Հայաստան-Մակեդոնիա խաղը: Հայաստանի հավաքականը փայլուն խաղ ցույց տվեց եւ 4:1 հաշվով հաղթնակ տարավ մակեդոնացիների հանդեպ:

28-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մարկոս Պիզելին, 34-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հեռվից գեղեցիկ հարվածով կրկնապատկեց, իսկ 69-րդ րոպեին` Գեւորգ Ղազարյանը եռապատկեց հաշիվը: 86-րդ րոպեին Վանս Սիկովը մեկ գնդակ ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը, եւ, խաղի հիմնական ժամանակի ավարտից հետո, մրցավարի ավելացրած 4 րոպեներից հենց առաջինում Արթուր Սարկիսովը խփեց հանդիպման վերջին գնդակը։

Այսպիսով ընտրական մրցաշարի վերջին փուլից առաջ Հայաստանի հավաքականը պահպանում է Եվրո – 2012-ի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունը։

Իսկ ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին` Իռլանդիայում:

Անցումային խաղերին մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար` Հայաստանի հավաքականն անպայման պետք է հաղթի Իռլանդիային։

Շնորհավորում եմ բոլոր հայ ֆուտբոլասերներին եւ առաջարկում դիտել երեկվա խաղի ուշագրավ հատվածները:

 
Leave a comment

Posted by on October 8, 2011 in Սպորտ

 

Tags: , , , , ,

Հայաստանի հավաքականի ռեկորդային տեղը` ՖԻՖԱ-ի վարկանիշում

ՖԻՖԱ-ի հրապարակած համաշխարհային դասակարգման նոր աղյուսակում` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը զբաղեցրել է 60-րդ տեղը:

Եվրո -2012-ի ընտրական փուլում` Սլովակիայի (3:1) եւ Անդորրայի (4:0) թիմերի հանդեպ տարած հաղթանակների շնորհիվ` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը` ՖԻՖԱ-ի հրապարակած համաշխարհային դասակարգման նոր աղյուսակում,  բարձրացել է 45 կետով: Այժմ Հայաստանի հավաքականը, որի ակտիվում կա 241 միավոր, զբաղեցնում է 60-րդ տեղը: Մինչ այդ, մեր հավաքականի լավագույն ձեռքբերումը 78-րդ տեղն էր (2008 թ., ապրիլ):

Իսպանիայի հավաքականը

Ինչպես հայտնում է REGNUM գործակալությունը, նախկին ԽՍՀՄ երկրներից հայկական հավաքականից առաջ են անցել միայն` Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Լիտվայի հավաքականները:

Առաջվա պես վարկանիշը գլխավորում են աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոնները` Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները, երկրորդ տեղում է Հոլանդիայի թիմը, եւ լավագույնների եռյակը փակում են բրազիլացիները` առաջ անցնելով Գերմանիայի հավաքականից:

ՖԻՖԱ-ի վարկանիշը (20.10.2010-ի տվյալներով)

1. Իսպանիա – 1881 միավոր

2. Հոլանդիա – 1683

3. Բրազիլիա – 1493

4. Գերմանիա – 1481

5. Արգենտինա – 1320

6. Անգլիա – 1205

7. Ուրուգվայ – 1167

8. Պորտուգալիա – 1123

9. Խորվաթիա – 1086

10. Ռուսաստան – 1061

20. Սլովակիա – 865

32. Իռլանդիա – 710

35. Ուկրաինա – 706

42. Բելառուս – 623

48. Լիտվա – 577

60. Հայաստան – 514

70. Մակեդոնիա – 455

75. Վրաստան – 431

91. Ադրբեջան – 361

202. Անդորրա – 2

Մուգ տառատեսակով նշված են` Եվրո -2012-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներ:

 
Leave a comment

Posted by on October 20, 2010 in Սպորտ

 

Tags: , ,

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթել է Անդորրային

Հոկտեմբերի 12-ին` Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացել է Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 4-րդ փուլի` Հայաստան-Անդորրա խաղը:

Հայաստանի հավաքականը` 4-0 հաշվով հաղթել է Անդորրայի հավաքականին:

Հանդիպման 4-րդ րոպեին` Հայաստանի հավաքականի Գևորգ Ղազարյանը գոլ խփեց, դա հավաքականի պատմության մեջ 100-րդն էր: Հանդիպման 16-րդ րոպեյին Հենրիխ Մխիթարյանը հաշիվը դարձրեց 2:0, այնուհետեւ  Յուրի Մովսիսյանը` 33-րդ րոպեին 3-րդ գնդակն ուղղարկեց հակառակորդի դարպասը, եւ 52-րդ րոպեի` Մարկոս Պիզզելլի գոլը բացարձակ հաղթանակ բերեց Հայաստանի հավաքականին:

Խաղին ամբիոնից հետեւում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի հավաքականն` ընտրական մրցաշարի 4-րդ փուլից հետո, 7 միավորով ժամանակավորապես գլխավորեց ընտրական B խմբի մրցաշարային աղյուսակը:

Երեկոյան` Երեւանը տոնում էր հաղթանակը: Տեսանյութն` առանց մեկնաբանության:

 
2 Comments

Posted by on October 13, 2010 in Սպորտ

 

Tags: , , ,

 
%d bloggers like this: