RSS
Image

Ժողովրդական միջոց` մազաթափության դեմ

մազաթափություն Մազաթափությո՞ւն: Յուրաքանչյուր մարդ իր կյանքում թերեւս բախվում է այս տհաճ երեւույթի հետ: Ի՞նչ անել: Ինչպե՞ս կանխել մազաթափությունը եւ վերականգնել մազի բնականոն աճը:

Իհարկե այսօր դեղատներում կան բազմաթիվ դեղամիջոցներ, սակայն ինչո՞ւ միանգամից անցնել դեղամիջոցի, եթե կարելի է օգտվել ժողովրդական միջոցից:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մազաթափության դեմ շատ պարզ եւ օգտակար դիմակ, որը նաեւ կխթանի մազերի հետագա աճը:

Մազերի այս դիմակը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 1 գլուխ սոխ, 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ, 1 ձվի դեղնուց, 1 թեյի գդալ մեղր, 1 թեյի գդալ շամպուն:

սոխՎերցրեք սոխը, անցկացրեք այն մանր քերիչով, որպեսզի դառնա շիլա, ավելացրեք 1 թեյի գդալ ձիթապտղի յուղը, 1 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ մեղրը եւ 1 թեյի գդալ շամպունը: Լավ խառնեք: Այնուհետեւ այդ զանգվածը քսեք մազերի արմատներին, փակեք պոլիէթիլային տոպրակով, ապա սրբիչով փափաթեք գլուխը: Քսուքը գլխին պետք է պահել 2 ժամ, այնուհետեւ սովորականի պես լվանալ: Լավ կլինի դիմակն օգտագործել շաբաթը երկու անգամ: Արդյունքն ակնհայտ կլինի:

Եթե ունեք այլ արդյունավետ դիմակներ, կիսեք մեզ հետ դրանց բաղադրատոմսերը: Իսկ եթե այս նյութը ձեզ համար օգտակար էր, տարածեք, որպեսզի ձեր ընկերներն էլ տեղյակ լինեն:

Եղե’ք առողջ: Եվ հաճախ ժպտացե’ք: 🙂

Advertisements
 
 

Tags: , , , , ,

Թեթեւ եւ համեղ աղանդեր` 10 րոպեում

Ընդամենը մի քանի րոպեում կարելի է պատրաստել շատ համեղ եւ թեթեւ աղանդեր: Պատրաստման պարզ եղանակ եւ էլեմենտար բաղադրիչներ ունենալուց բացի այն շատ օգտակար է: Սպիտակուցային ուտեստից ավելորդ քաշ չեն հավաքում, քանի որ այն կառուցողական նյութ է օրգանիզմի բջիջների համար: Այս աղանդերը հատկապես օգտակար կլինի նրանց համար, ովքեր մշտապես դիետաներ են պահում կամ զբաղվում են սպորտով:

Բաղադրությունը`

  • 1 ձու
  • 300 գ շաքարի փոշի

1. Վերցնում ենք 1 թարմ ձու, կոտրում ենք այն, զգուշորեն առանձնացնում ենք դեղնուցը սպիտակուցից:

1

2. Խորը ամանի մեջ խառնում ենք սպիտակուցը եւ շաքարի փոշին:

2

3. Լավ խառնում ենք մթերքը մինչեւ որ սպիտակ միատարր զանգված ստանալը:

3

4. Պատրաստում ենք փոքրիկ պինդ գնդիկներ: Ափսեի վրա անձեռոցիկ ենք դնում եւ շարում ենք գնդիկները դրա վրա (իրարից բավական հեռու-հեռու):

4

5.  Ափսեով գնդիկները դնում ենք միկրովարառանի մեջ` 2.5 րոպեով:

5

Ի՞նչ ստացվեց: Այո’, ստացվեց համեղ եւ բարձրորակ բեզե:

jenny's blog

Այս աղանդերը մատուցելիս կարող եք օգտագործել ելակ կամ այլ հատապտուղ, իսկ բեզեի համն ընդգծելու համար` կարող եք վրան մի փոքր կիտրոնի հյութ լցնել:

6

Հավանեցի՞ք բաղադրատոմսը, պատմեք դրա մասին ընկերներին եւ որպեսզի չկորցնեք այն, տարածեք սոցցանցի ձեր պատին:

Պատրաստելուց հետո անպայման կիսեք ձեր տպավորությունները մեզ հետ:

 
 

Tags: , ,

Գեղեցիկ եւ ամուր եղունգեր` 15 րոպեում

եղունգների խնամքՑանկացած կնոջ համար կարեւոր է ունենալ գեղեցիկ եւ խնամված եղունգներ: Եթե չունեք շատ ժամանակ, առաջարկում եմ 15 րոպեի ընթացքում ստանալ ցանկալի արդյունքը:

Դրա համար ահնրաժեշտ է 1 ճաշի գդալ աղը խառնել 1 թեյի գդալ արեւածաղկի ձեթի հետ, մերսել եղունգեները 5 րոպե, այնուհետեւ լվանալ գոլ ջրով:

Թասի մեջ լցնել 2 ճաշի գդալ օսլա, բացել այն մեկ բաժակ գոլ ջրով եւ 10 րոպե պահել ձեռքերն այդ լուծույթի մեջ:

Այնուհետեւ, պետք է սնուցող կրեմ քսել ձեռքերին: Հեռացնել եղունքների կողքի կոշտացած մաշկը եւ խարտոցով հավասարեցնել եղունգները:

Մնում է միայն լաք քսել եւ հիանալ գեղեցիկ տեսքով:

Փորձելուց հետո անպայման կիսեք մեզ հետ Ձեր կարծիքը: Օգտակա՞ր էր արդյոք նյութը: Ձեզ դո՞ւր եկավ արդյունքը:

Եթե այո, անպայման պատմեք այս մասին ձեր ընկերներին:

 

 

Tags: , , ,

Some Important Notes For Travelers.

Are you going to travel? There are some important notes I would like to share with you before your travel. 

  • Be on time! Arrive to the airport minimum 1.5 hour earlier before your flight.
  • Don’t take a lot of clothes!
  • Don’t take a heavy luggage, i.e. pack light!
  • Try to avoid taking the hand-luggage with you.
  • Check-in online (it will save time and sometimes money).
  • Take invoices while buying things in the shops.
  • Take your taxes back in the airport (you need to come earlier to have time for these kind of things).
  • Do not keep all your money in the same place, i.e. keep it in different places.
  • Be attentive in the metros, keep an eye on your belongings.
  • It’s better to keep the money in the bank card than in cash.

Want to know how to pack like a pro?

Watch this video:

Have a nice trip! And don’t forget to take a lot of photos 😉

 
 

Tags: , ,

Իմ պատմության հերոսուհին

Հոգնած ու, ինչպես միշտ, սոված, բարձրացա երթուղային: Նստեցի նախավերջին շարքի ազատ աթոռին ու սկսեցի մտածել… բա հիմա ո՞վ է լինելու իմ պատմության հերոսը… գուցե կանգառում կանգնած կապուտաչյա այն երիտասարդը, որի պատճառով բաց թողեցի առաջին երթուղայինս` ինքս ինձ համոզելով, թե իբր տեղ չկա ու կանգնելու հավես էլ չկա, թե` կանգառում կողքիս նստած փափլիկ տիկինն ու իր աղջիկը… մտորում էի, որքան հետաքրքիր է ուսումնասիրել տարբեր մարդկանց, նրանց հագ ու կապը, շարժուձեւը…

իմ պատմության հերոսուհինՀանկարծ երթուղայինը կանգ առավ հերթական կանգառում, ու գանգրահեր, բարակիրան մի աղջիկ` քանոնը ձեռքին, բարձրացավ երթուղային … գույնզգույն մեխակների փոքրիկ փունջ ուներ… «երեւի համերգից է գալիս»,- մտածեցի ես… Սիրում եմ քանոն նվագող աղջիկներին… Չեմ սիրում մեխակներ. չնայած իրենց անուշ հոտին, նրանք ինձ միշտ տխուր դեպքեր են հիշեցնում…

– Ներեցեք, ի՞նչ է Ձեր անունը:

– Ի՞նչի:

– Ասեք, կասեմ:

– Անահիտ:

– Ուզում եմ Ձեր մասին պատմություն գրել:

– Ո’չ, պետք չէ….

Նրա փոխարեն ցանկացած ուրիշ մեկը կասեր այո, իսկ նա ասեց ոչ…

Երթուղայինը կանգ առավ, ինչպես միշտ շնորհակալություն հայտնեցի վարորդին ու իջա: Անձրեւ էր մաղում, տարօրինակ տխրություն էր իջել վրաս, ասես ինչո՞ւ ասաց ոչ… բա հիմա ո՞վ պետք է լինի պատմությանս հերոսը …

Անձրեւի կաթիլները կամաց-կամաց անէացրին, սրբեցին տարան իմ գանգրահեր հերոսուհուն…

«Չեմ սիրում մեխակներ,- մտածեցի ես, – նրանք ինձ միշտ տխուր դեպքեր են հիշեցնում…»:

 
Leave a comment

Posted by on July 31, 2014 in Չափածո

 

Tags:

Կաղամբով եւ գազարով աղցան

kaxambov axcanԱյսօր` Մեծ Պահքի 5-րդ օրը, առաջարկում եմ պատրաստել հեշտ, միեւնույն ժամանակ սննդարար` կաղամբով եւ գազարով աղցանը:

Դրա համար մեզ անհրաժեշտ է.

  • 0,5 կգ կաղամբ
  • 2 հատ գազար
  • 2-3 ճ/գ ձեթ
  • աղ
  • սեւ պղպեղ
  • 1 գլուխ սոխ կամ կանաչ սոխ (ըստ ցանկության)
  • կանաչի

Սկզբում պետք է միջին չափսի քերիչով քերել գազարը, այնուհետեւ կտրատել կաղամբը, խառնել, լցնել ձեթը, համեմել աղով, պղպեղով, ավելացնել կտրատած սոխը եւ կանաչին: Մեր աղցանը պատրաստ է: Այն կարող է մատուցվել օրինակ տապակած կարտոֆիլի կամ ցանկացած այլ ուտեստի հետ:

Բարի ախորժակ:

Հ.Գ. Պատրաստելուց եւ ճաշակելուց հետո, չմոռանաք կիսվել տպավորություններով: 😉

 

Tags: , , ,

Շոգեխաշած կաղամբ

շոգեխաշած կաղամբԱյսօր` Մեծ Պահքի 4-րդ օրը, առաջարկում եմ պատրաստենք իմ ամենասիրած կերակրատեսակներից մեկը` շոգեխաշած կաղամբը:

Դրա համար մեզ անհրաժեշտ է.

  • 1 կգ կաղամբ
  • 2 գլուխ սոխ
  • 2 ճ/գ տոմատի մածուկ
  • 1 ճ/գ ալյուր
  • 1 ճ/գ քացախ (խնձորի)
  • 1 թ/բ ջուր
  • ձեթ
  • աղ, կարմիր եւ սեւ պղպեղ

Սկզբում պետք է սոխն ու կաղամբը կտրատել: Այնուհետեւ տապակել սոխը ձեթի մեջ, ավելացնել կտրատած կաղամբը, խառնել: Ավելացնել 1 բաժակ ջուրը եւ շոգեխաշել 25 րոպե, ավելացնել ալյուրով խառնած տոմատի մածուկը, քացախը, համեմել կարմիր եւ սև պղպեղով: Շոգեխաշել եւս 10 րոպե:

Բարի ախորժակ:

Հ.Գ. Եփելուց եւ ճաշակելուց հետո, չմոռանաք կիսվել տպավորություններով: :)

 

Tags: , , ,

 
%d bloggers like this: