Today I received a mail from “USAFIS Green Card Program”, as my Gmail spam filter didn’t detect it as a spam, I opened it. It was a new life offer in Australia. Here is the massage of that letter:
“Australia is facing a worker shortage and is looking for new immigrants. As a valued USAFIS customer, we wish to make your dream of a better future for you and your family a reality. We have joined forces with AUSFIS to see if you have the job skills to legally live and work in Australia. Finding out if you can immigrate to Australia is based upon your profession, education, age and English level. No lotteries determining your future just your skills.
If you are under the age of 49, experienced in your profession and have a reasonable level of English, let AUSFIS check if you can have a new life in Australia. Register Now to the Australian Skilled Migration Program: www.ausfis.org”.
After doing some searches on the Internet, I found out that it is just a SCAM! Don’t believe in such kind of offers!!! Don’t register in their website, which is looking very professional by the way. As soon as you register and leave there your details, you will receive a call claimed to be from AusFis. They will say, that you are illegible to live and work in Australia. They will ask your credit card information via telephone and take money from you. Later you will never hear from them any more.
Be attentive! Check, even if it looks too professional!
P.S. Some victims say that the scammers sound like Americans and Indians.
“Successcomes in a lot of ways, but it doesn’t come with money and it doesn’t come with fame. It comes from having a meaning in your life, doing what you love and being passionate about what you do. That’s having a life of success. When you have the ability to do what you love, love what you do and have the ability to impact people. That’s having a life of success. That’s what having a life of meaning is.”
“Life is an opportunity, benefit from it. Life is beauty, admire it. Life is adream, realize it. Life is a challenge, meet it. Life is a duty, complete it. Life is a game, play it. Life is apromise, fulfill it. Life is sorrow, overcome it. Life is a song, sing it. Life is a struggle, accept it. Life is a tragedy, confront it. Life is an adventure, dare it. Life is luck, make it. Life is too precious, do not destroy it. Life is life, fight for it.”
… ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում։ Այսօր ես գիտեմ, որ դա կոչվում է «Լինել հենց ինքը»։
Երբ ես սիրեցի ինձ, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ իսկ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ։ Այսօր ես դա կոչում եմ «Ինքնահարգանք»։
Երբ ես սիրեցի ինձ, ես դադարեցի այլ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ կյանքը, որն ինձ հիմա շրջապատում է, ինձ տրամադրում է բոլոր հնարավորություններն աճելու համար։ Այսօր ես դա կոչում եմ «Հասունություն»։
Երբ ես սիրեցի ինձ, ես հասկացա, որ ցանկացած հանգամանքներում ես գտնվում եմ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, և ամեն ինչ բացառապես ճիշտ պահին է կատարվում։ Ես կարող եմ միշտ հանգիստ լինել։ Հիմա ես դա կոչում եմ «Ինքնավստահություն»։
Երբ ես սիրեցի ինձ, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին։ Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ, և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ։ Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով։ Այսօր ես դա կոչում եմ «Պարզություն»։
Երբ ես սիրեցի ինձ, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում է իմ առողջությանը՝ սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից։ Այն ամենից, ինչն ինձ ներքև էր քաշում և հեռացնում իմ սեփական ուղուց։ Այսօր ես դա կոչում եմ դա «Սերն ինքն իր հանդեպ»։
Երբ ես սիրեցի ինձ, ես դադարեցի միշտ իրավացի լինելուց։ Եվ հենց այդ ժամանակ ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել։ Այսօր ես հասկացա, որ դա «Համեստությունն» է։
Երբ ես սիրեցի ինձ, ես դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայով։ Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով և կոչում եմ դա «Բավարարվածություն»։
Երբ ես սիրեցի ինձ, ես գիտակցեցի, որ միտքը իմ կարող է խանգարել ինձ, որ դրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ։ Բայց երբ ես կարողացա կապել այն իմ սրտի հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը։ Այսօր ես այդ կապը կոչում եմ «Սրտի իմաստություն»։
Մենք այլևս չպետք է վախենանք վեճերից, առճակատումներից, ինքն իր հետ և ուրիշների հետ ունեցած պրոբլեմներից։ Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում։ Այսօր ես գիտեմ, որ դա «Կյանքն» է:
«Գիշերվա 2 անց կես է, թող մնա, ձեր հիվանդին առավոտյան կբերեք»: Ձեր կարծիքով այս խոսքերի հեղինակն ո՞վ կարող է լինել…
Որ ինձ ասեին, թերեւս, չէի հավատա, բայց որ ինքս ականատես եղա եւ ապրեցի այդ մի քանի ժամվա մղձավանջը, այլեւս չեմ կարող արդարացնել որեւէ պատճառաբանությամբ:
Գիշերվա ժամը 2-ի սահմաններում մեր ընկերոջ ջերմությունը բարձրացավ եւ ոտքի ցավն այնքան ուժեղացավ, որ ստիպված էինք «Շտապ օգնություն» կանչել: Զանգահարեցինք «Շտապ օգնության» ծառայություն, որպեսզի կանչ գրեն: Զանգերը երկար գնում էին, սակայն պատասխանող չկար: Երբ արդեն հուսահատ ուզում էինք ցած դնել լսափողը, մի կին վերջապես պատասխանեց:
Երբեւէ լսե՞լ էիք նման բան, նրան ասում ենք կարող եք կանչ գրել հետեւյալ հասցեով, ասում է, սպասեք տեսնեմ մեքենայի մեջ բենզին կա: Դա աբսուրդներից թերեւս դեռ առաջինն էր… ուրախալի էր, որ մեքենայի մեջ, այնուամենայնիվ, գնտվեց վառելիք եւ բանից անտեղյակ մի բուժքույր ժամանեց: Չափեց ջերմությունը, 37.4 էր, բացեց բժշկական ճամպրուկը եւ գրեթե 10 րոպե մտածում էր անալգին ներարկի, թե ուրիշ մի դեղ: Այնուհետեւ իմ խնդրանքով զննեց տուժածի ոտքը, այն ավելի էր ուռել… մտածեցինք, որ լավ կլինի նրան տեղափոխենք հիվանդանոց, որպեսզի ռենտգեն անեն եւ պարզեն` վայր ընկնելու արդյունքում արդյոք ոտքը չէր կոտրել: Բուժքույրն ասաց, թե հիվանդին հնարավոր է պատգարակով տեղափոխել հիվանդանոց, սակայն զանգեց բժշկուհուն, ով հրաժարվեց այդ ժամին հիվանդ ընդունել: Ստիպված էինք ինքներս խոսել բժշկուհու հետ եւ համոզել, որ կանչեն ռենտգենի մասնագետին, որպեսզի ռենտգեն անեն:
«Գիշերվա 2 անց կես է, թող մնա, ձեր հիվանդին առավոտյան կբերեք»: Նման աբսուրդ ես դեռ չէի լսել: Ենթադրենք ոտքի կոտրվածք չէ, այլ ուրիշ ավելի լուրջ` կյանքին սպառնացող խնդիր, ուրեմն ինչ է թե ուշ ժամ է, այդ մարդը պետք է մեռնի՞:
Ես ապշել էի, ասում եմ. «Բա էլ ինչո՞ւ է կոչվում «Շտապ օգնություն», եթե դուք մերժում եք օգնություն ցույց տալ` դրա կարիքն ունեցող մարդուն»: Փաստորեն, եթե չասեինք, թե ով ենք, ում բարեկամները, այդպես էլ ոչինչ չէին անի: Սա, կարծում եմ ոչ մի բացատրություն չունի, ոչ մասնագիտական եւ ոչ էլ բարոյական տեսանկյունից:
Այս տխուր եղելությունից օրեր անց, երբ հոդվածս դեռ ընթացքի մեջ էր, աչքովս ընկավ մեկ այլն հոդված, որտեղ ասվում էր, թե վառելիք չունենալու պատճառով «Շտապ օգնությունը» հրաժարվել է դեպքի վայր մեկնել, ինչի արդյունքում հիվանդը մահացել է…. ով գիտի նման քանի դեպքեր են արձանագրվում ամեն օր… Իսկ ո՞ւմ պետք է մեղադրել: Գուցե բոլորս էլ մեղավոր ենք, գուցե համատարած անտարբերությունից է ծնունդ առնում սառնասրտությունը, որն էլ ավելի լուրջ հետեւանքների է հանգեցնում… մի փոքր սրտացավություն դրսեւորելը, թերեւս, այդքան էլ բարդ բան չէ, բայց որքան անցանկալի ավարտներից կարող է ազատել…
Մարդիկ, խնդրում եմ, մի բան անելուց առաջ, անկախ նրանից, թե ինչ մասնագիտության տեր եք, մտածեք, եթե այդ նույն կերպ ձեզ հետ վարվեյին, ինչպես դուք կզգայիք ձեզ…
«Եթե Աստած գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:
Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը: Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:
Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:
Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:
Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:
Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդի’կ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում, չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:
Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինը իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:
Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդիկ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:
Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:
Եթե իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:
Եթե իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:
Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:
Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:
Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար: Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես: Ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:
Եթե դու չասես այդ ամենն այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ: Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա: Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է»:
Ջոնի Ուելչ
(Johnny Welch)
P.S. Ռուսերեն տարբերակը կարող եք լսել այստեղ՝
P.P.S. Սկզբում բոլորը կարծում էին, թե այս պոեմի հեղինակը Գաբրիել Գարսիա Մարկեսն է, այնինչ հետո պարզվեց, որ «Մարկեսի հրաժեշտի նամակը» ոչ թե Մարկեսի գրչին է պատկանում, այլեւ՝ տիկնիկային թատերարվեստի մեքսիկացի ներկայացուցիչ, որովայնախոս Ջոնի Ուելչին, ով այդ բառերը գրել է իր տիկնիկներից մեկի համար:
Նկատեցի, որ փառատոնի կազմակերպիչներից շատ, այդ օրվան նախապատրաստվել էին փառատոնին դեմ եղող երիտասարդները, ովքեր ցուցապաստառներով զինված`նույնպես պատրաստվում էին դեպքի վայր մեկնել՝ հստակ որոշմամբ` ամեն գնով խափանել այդ փառատոնի անցկացումը:
Ժամը 11:30-ին ավտոբուսը շարժվեց, մոտ 15 հոգի մարդ էինք: Ներկաները, հիմնականում, ինչպես հետո պարզեցի, ինձ նման ոչ այնքան եկել էին ֆիլմերը դիտելու, որքան այդ իրադարձությունը լուսաբանելու: Նրանց մեջ երեք աղջիկ, ապագա լրագրողներ, գրավեցին իմ ուշադրությունը: Նրանք գնում էին կինոփառատոնի, առանց իմանալու, որ դա ադրբեջանական ֆիլմերի փառատոն է: Պարզվեց իրենց դասախոսը, ով բարեկամական կապեր ուներ կազմակերպիչներից մեկի հետ, խորհուրդ էր տվել աղջիկներին անպայման ներկա լինել Գյումրիի փառատոնին, առանց մանրամասնելու, թե ինչ փառատոն է, նրանք էլ, հարգելով իրենց դասախոսին, գնում էին:
Փառատոնը պետք է տեղի ունենար ժամը 15:00-ին` Գյումրիի «Ասպարեզ» ակումբում: Սակայն, ժամը 14:05-ին, Երեւանից Գյումրի ընթացող ավտոբուսը՝ Արթիկ-Մարալիկ խաչմերուկում կանգ առավ: Այնուհետեւ ոստիկանության մի մեքենա մոտեցավ, ոստիկանը ճշտեց, թե որտեղից ենք, ուր ենք գնում, ինչի համար եւ խորհուրդ տվեց չշարունակել ճանապարհը, քանի որ Գյումրիում շատ բուռն ընդունելություն էր կազմակերպվել մեզ համար:
15-ից 20 րոպե հետո եկան փառատոնի կազմակերպիչները՝ Գեորգի Վանյանի գլխավորությամբ: Վանյանի խոսքը ներկայացնում եմ ժապավենում.
Կազմակերպիչներից մեկի՝ Գարսի հետ իմ զրույցը ձեզ եմ ներկայացնում առանց որեւէ փոփոխության.
Ճանապարհին ֆիլմերն, այնուամենայնիվ, դիտելու առաջարկությունը, առանց ներկաների կարծիքը ճշտելու, իրականացվեց: Բայց ոչ թե ավտոբուսում դիտեցինք ֆիլմերը, այլ՝ ճանապարհին գտնվող՝ «Մշո Օջախ» կոչվող ռեստորանային համալիրում:
Ֆիլմերը չորսն էին. «Անապատի ծաղիկը» սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Թայիր Ալիեւ, «Գուրգուրիր թեւերս» ռեժիսոր Սամիր Քերիմօղլու, «Իդիլիա» հեղինակ Թեյմուր Դայիմի եւ «Տունը» ռեժիսոր Ասիֆ Ռուստամով:
Դրանք կարճամետրաժ, իրականում ոչինչ չասող ֆիլմեր էին: Նրանցում մի քանի տեղ օգտագործված էր հայ կոմպոզիտորների երաժշտությունը: Կազմակերպիչների ներկայացմամբ՝ ընտրվել են մեր իրականությանն ավելի մոտ եւ խոսուն ֆիլմեր: Ահա այդ ֆիլմերից մի քանի հատված.
Այս ֆիլմերի ձեռքբերման եւ ադրբեջանցի ռեժիսորների տեղյակ լինելու մասին խոսել եմ կազմակերպիչներից երեք հոգու հետ, երեքից էլ տարբեր պատասխան եմ ստացել: Նրանցից մեկն ասում է, թե Ադրբեջանում ֆիլմերի հեղինակները տեղյակ են, որ հենց իրենց ֆիլմերն են ցուցադրվելու, մյուսն ասում է, թե տեղյակ չեն:
Վանյանն ասում է, որ ամեն գնով կհասնի նրան, որ հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմի հեղինակը մրցանակ ստանա, այնինչ հետո իր խոսքում նշում է, որ այս ֆիլմերը համացանցում չկան, դրանք ինքը վերցրել է վրացի իր լավ ընկերներից: Գուցե՞ մրցանակն էլ այդպես է փոխանցելու հաղթողին՝ իր վրացի ընկերների միջոցով: Գուցե…
Հաջորդ օրը, հարեւան Ադրբեջանում քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն որոշեց ինքն էլ հանդես գալ նմանատիպ նախաձեռնությամբ, այն է` Ադրբեջանում հայկական ֆիլմերի փառատոն կազմակերպել:
Ինչպես տեղեկացրին ադրբեջանական լրատվամիջոցները, քաղաքագետի խոսքով, այդ գաղափարը նրա մոտ ծնվել է ադրբեջանական ֆիլմերի վերաբերյալ հայ իրավապաշտպան Գեորգի Վանյանի համանման նախաձեռնության ձախողումից հետո:
«Ինչո՞ւ չհավաքել հայկական լավ ֆիլմեր եւ չցուցադրել դրանք մեզ մոտ՝ Ադրբեջանում: Չէ որ դա ամենեւին էլ վատ չէր լինի», – ասել է Ալիզադեն:
Ադրբեջանցի քաղաքագետի համոզմամբ՝ ցանկացած արվեստ մարդասիրական նպատակների է ծառայում:
Գուցե, մնում է այդ գիտակցմանը հասնեն հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները…
Ի դեպ, ապրիլի 17-ին՝ Վանաձորում փառատոնի անցկացման փորձը նույնպես տապալվել է` նախորդների սցենարով: